«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` փետրվարի 17-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 388.91 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.09 %-ով կամ 0.37 կետով: Նշենք, որ բորսան բացվել է բավական բարձր` 1դոլար/389.50 դրամ փոխարժեքով, սակայն այնուհետ դոլարի առաջարկը գերազանցել է պահանջարկին:
Ընդհանուր առմամբ` վաճառվել է 7.3 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում նույնպես դոլարը մի փոքր «հանդարտվել է»: Դոլարը փոխանակման կետերի կողմից հիմնականում գնվում է 388 դրամով, վաճառվում 390 դրամով:




























