Հայաստանում գործող 3700 հասակարական կազմակերպությունները խոսուն վկայությունն են այն իրողության, որ մեր երկրում քաղաքացիական սեկտորը ակտիվ զարգանում է: Այս մասին այսօր` փետրվարի 17-ին, Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի կողմից կազմակերպված «Մասնակցային ժողովրդավարություն. քաղաքացիական հասարակության դերը» թեմայով խորհրդաժողովին ասել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Այսօր Եվրոպական միության մեր գործընկերների հետ մենք քննարկում ենք, թե ինչպիսի լրացուցիչ գործիքներ կարող են կիրառվել, որպեսզի քաղաքացիական հասարակության ինստիտուտները Հայաստանում էլ ավելի արդյունավետ զարգանան: Նրա համոզմամբ` որքան զարգացած է քաղաքացիական հասարակությունը այս կամ այն պետությունում, այնքան ժողովրդավարական է այդ պետությունը, իսկ ժողովրդավարությունը նշանակում է կանխատեսելիություն: Ի լրումն, Արթուր Բաղդասարյանը նշել է, որ ԵՄ-ի հետ քաղաքական համագործակցության զարգացմանը, Հայաստանում քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող բավականին մեծ հատված է ընդգրկված նաև ՀՀ-ԵՄ 2012-2013թթ. գործողությունների ծրագրում, որը մոտ օրերս քննարկվելու է ԱԱԽ նիստում եւ ներկայացվելու է ՀՀ նախագահի վավերացմանը:
Մեր երկրում քաղաքացիական սեկտորը ակտիվ զարգանում է. Արթուր Բաղդասարյան
Տեղադրություն




























