Հանածո վառելիքի գները շարունակում են սրընթաց աճել, և այսօր առավոտյան՝ Իրանի հետ պատերազմի սկզբից ի վեր նավթը հասել է նոր առավելագույնին, հայտնում է Sky News-ը:
Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը կարճ ժամանակով հասել է 118,74 դոլարի նշագծին։ Նմանատիպ արդյունք վերջին անգամ նկատվել էր 2022 թվականի հունիսին:
Սա տեղի է ունենում էներգամատակարարման օբյեկտների վրա հարձակումների ֆոնին, որոնք ուժեղացնում են մատակարարումների հետ կապված մտավախությունները, քանի որ լցանավերը դժվարություններ են ունենում Իրանի կողմից վերահսկվող Հորմուզի նեղուցով անցնելիս, որով անցնում է նաև նավթի և գազի համաշխարհային մատակարարումների մեկ հինգերորդը:





























