Եթե Հրազդան քաղաքի ընտրություններին ընտրված լիներ Սասուն Միքայելյանը, ապա այն քաղաքակրթության կենտրոն կդառնար:

Այս մասին, այսօր` փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ, Հրազդանի քաղաքապետի նախկին թեկնածու Սասուն Միքայելյանը:

«Ես ոչինչ չէի արգելի: Ես կդառնայի ժողովրդի շահերի պաշտպան եւ ամեն ինչ կանեի, որ Հրազդանում իշխեր օրենքը: Ես իմ պետության թշնամին չեմ: Եթե ընտրություններին ես անցնեի, Սերժ Սարգսյանի համար ավելի լավ կլիներ, քանի որ նա կազատվեր երկու կաշառակերներ Կովալից եւ Արամից (Նկատի ունի Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին եւ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին-խմբ): Նրա համար լավ կլիներ, մենք նորմալ կաշխատեինք: Չեմ կարծում, որ նախագահը չի ուզում, որ երկրում կարգուկանոն լինի: Սակայն չեմ պատկերացնում, թե ուր է նա գնում այդ մարդկանց հետ», - ասել է ընդդիմադիրը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա Սերժ Սարգսյանի ընկերն է, Միքայելյանն ասել է. «Ես Սերժ Սարգսյանի մարտական ընկերն եմ եւ չեմ ամաչում դրանից:  Եւ դա ոչնչով փոխել չի լինի, այդ դրությունն Աստծու կողմից է տրված: Եթե ես որոշ հարցերում դեմ եմ արտահայտվում Սերժ Սարգսյանի այս կամ այն տեսակետներին, ապա դա չի շանակում, որ ես պետության դեմ եմ»:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին տեղի ունեցած ընտրություններին Հրազդանի  գործող քաղաքապետը հավաքել է 13 079 ձայն, Սասուն Միքայելյանը` 11 506:

Նկարը` Սոնա Բարսեղյանի