Ռուսաստանի առաջին դիվիզիոնի գավաթի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» ոչ ոքի՝ 1։1 հաշվով ավարտեց հանդիպումը «Նիժնի Նովգորոդի»։

«Ուրալի» միակ գնդակը խաղի 22-րդ րոպեին խփեց Դենիս Թումասյանը, ով մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

«Ուրալը» 5 միավորով խմբում գրավեց առաջին տեղը եւ հնարավորություն ստացավ հանդես գալ եզրափակիչում։

Եզրափակիչի ուղեգիր է ձեռք բերել նաեւ Յարոսլավլի «Շիննիկը», որի կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը։

Ռուսաստանի առաջին դիվիզիոնի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա փետրվարի 20-ին։