Տափօղակի հարվածից կոմայի մեջ ընկած 16-ամյա ռուս հոկեյիստ Մաքսիմ Կոպոսովը փետրվարի 17-ին մահացել է հիվանդանոցում:
Խաղի ավարտից երկու րոպե առաջ` փետրվարի 11-ին, տափօղակը հայտնվել է Կոպոսովի կրծքավանդակին, որից հետո հոկեյիստը կորցրել է գիտակցությունը: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները մեկ շաբաթ շարունակ փորձել են փրկել նրա կյանքը:
Մարզիկը չորս կլինիկական մահ է տարել, իր պաշտոնական կայքում հայտնում է Պենզայի մարզի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի կոմիտեն:




























