Երեւանում, այսօր` փետրվարի 17-ին, ժամը 14.49-ին ահազանգ է ստացվել, որ Մառի փողոցի նրբանցքի թիվ 1 շենքի 43-րդ բնակարանի բնակիչը անկողնային հիվանդ է եւ չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը:

ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ անօգնական վիճակում հայտնաբերել 79-ամյա Է. Հայրապետյանին: