Երեւանում, այսօր` փետրվարի 17-ին, ժամը 15.48-ին, «1-02» ծառայության Շենգավիթի ոստկանական բաժանմունքի հերթապահից տեղեկություն է ստացվել, որ Շիրակի փողոցի 10-րդ շենքի 35-րդ բնակարանի բնակիչը չի պատասխանում դռան եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի 4-րդ հերթապահ խումբը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ սանհանգույցում հայտնաբերել 82-ամյա Ս. Խաչատրյանի դին: