Արհեստական բանականությամբ կովերի վզակապեր մշակող Halter ստարտափը բանակցություններ է վարում ֆինանսավորման նոր փուլի շուրջ, որը կկրկնապատկի ընկերության արժեքը՝ հասցնելով այն ավելի քան 2 միլիարդ դոլարի։ Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:
Ըստ աղբյուրների, միլիարդատեր Փիթեր Թիլի Founders Fund վենչուրային ընկերությունը պետք է գլխավորի այս ֆինանսավորումը: Բանակցությունները շարունակվում են, և մանրամասները կարող են փոխվել:
Halter-ի տեխնոլոգիան նախատեսված է անասունների համար վիրտուալ ցանկապատ ստեղծելու համար և թույլ է տալիս ֆերմերներին հավելվածի միջոցով հետևել կենդանիների գտնվելու վայրին ու առողջական ցուցանիշներին: Արևային էներգիայով աշխատող վզակապերը միանում են ֆերմերների հեռախոսներին՝ հնարավորություն տալով արոտավայրերը կառավարել հեռակա կարգով:
Ֆերմերը կարող է կառավարել նախիրը վզակապից արձակվող թրթռումների և ձայնային ազդանշանների միջոցով: Ըստ աղբյուրներից մեկի՝ վերջին ներդրումը Halter-ը կգնահատի մոտ 2 միլիարդ դոլար՝ դեռևս առանց նոր միջոցների հաշվառման: