Պեկինում կայացել է արտահանման վերահսկողության հարցերով Չինաստանի և Եվրոպական միության միջև երկխոսության արդիականացված մեխանիզմի երկրորդ նիստը։ Այս մասին հայտնել է Չինաստանի առևտրի նախարարությունը:
Ինչպես հստակեցվում է, բանակցությունները վարել են Չինաստանի առևտրի նախարարության անվտանգության և արտահանման վերահսկողության հարցերով բյուրոյի ղեկավար Ցզյան Ցյանլյանը և Եվրահանձնաժողովի առևտրի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Դենի Ռեդոնեն: Հաղորդվում է, որ կողմերը «խորը և կառուցողական շփում են ունեցել արտահանման վերահսկողության ոլորտում»:
Նշվում է, որ Պեկինի և Բրյուսելի ներկայացուցիչները պայմանավորվել են «շարունակել պահպանել կապերն ու փոխանակումները, ինչպես նաև նպաստել չին-եվրոպական արդյունաբերական շղթաների և մատակարարման շղթաների կայունությանն ու անխափան աշխատանքին»:




























