Անթալիայի Porto Bello հյուրանոցի ռեստորանում զվարճացող լիբիացի զինվորականները վիճաբանության մեջ են մտել այլ այցելուների հետ, որը վերածվել է խոշոր ծեծկռտուքի։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Անթալիայի տարբեր հիվանդանոցներում բուժվող մոտ 100 լիբիացի զինվորականներ փետրվարի 17-ի երեկոյան այցելել են Porto Bello հյուրանոցի ռեստորանը, որտեղ այդ ժամանակ ինչ որ միջոցառում է տեղի ունցել։  Լիբիացի զինվորականների եւ մյուս այցելուների միջեւ վիճաբանություն է տեղի ունցել, որին հետեւել է բռնուցքներով եւ աթոռներով խոշոր ծեծկռտուքը։

Ծեծկռտուքն ավարտվել է, երբ դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ։ Ծեծկռտուքից տուժված 15 հոգի տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։