Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միասնություն» (PYD) կուսակցությունը հերքել է թուրքական մամուլում տարածված այն տեղեկությունը, թե իրենց ուժերը ճանապարհներ են փակում եւ հսկողություններ են իրականացնում։
Firat գործակալության փոխանցմամբ՝ PYD-ի պատասխանատուները հայտնել են, թե Սիրիայի քրդական գյուղերում կան կազմավորված կոմիտեներ, որոնք գյուղի անվտանգություն են ապահովում։ «Այն տեղեկությունները, թե PYD-ն ճանապարհներ է կտրում եւ վերահսկողություն իրականացնում, նպատակ ունեն թուրքական պետության կողմից սադրանքներ իրականացնելու համար հող նախապատրաստել»,-նշել են Սիրիայի «Ժողովրդավարական միասնություն» կուսակցության պատասխանատուները։
Նշենք, որ թուրքական մամուլում տեղեկություններ էին հայտնվել, թե PKK-ի զինյալները «Ժողովրդավարական միասնություն» կուսակցության կազմում Սիրիայում ճանապարհների վերահսկողություն են իրականացնում եւ ահաբեկում բնակչությանը։




























