Հայիթիի նախագահ Միշել Մարթեյիի ավտոշարասյունը քարկոծել են այն պահին, երբ մեքենաներն անցնելիս են եղել Պորտ օ-Փրենսի համալսարանի մոտով:
Մարթեյին շարասյան մեջ չի եղել, նա մասնակցել է կառնավալային շքերթին, այնուհետեւ` մեկնել իր նստավայրը:
Ըստ AFP-ի տեղեկության` ուսանողներից մեկը տուժել է ավտոշարասյան թիկնապահներից մեկի հետ կռվի ժամանակ եւ հիվանդանոց է տեղափոխվել: Նաեւ հայտնում են, որ կառնավալային շքերթի ընթացքում երկու ցուցարարական խմբերի բախում է տեղի ունեցել` գործող նախագահի կողմնակիցների եւ հակառակորդների: Ցուցարարներն իրար վրա քարեր են նետել եւ հրազեն կիրառել:
Մարթեյին Հայիթիի նախագահ է դարձել հանգամանքներին հակառակ: Նա չպետք է մասնակցեր երկրորդ փուլին, քանի որ առաջինի ժամանակ (2010 թվականի նոյեմբերի 28-ին) պարտվել էր իշխանամետ թեկնածու Ժյուդ Սելեստինին: Սակայն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ամերիկյան պետությունների կազմակերպության ճնշման տակ Սելեստինը ստիպված է եղել դուրս գալ նախագահական մրցապայքարից հայտնաբերված զանգվածային զեղծարարություններից հետո, գրում է «Վզգլյադը»:




























