Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվել է խորհրդարանի փոխխոսնակ Յուրի Ձիցոյտիին գրանցել նախագահի թեկնածու: ԿԸՀ-ն նրա փաստաթղթերում ստորագրությունների խոտան է հայտնաբերել:

Ինքը`Ձիցոյտին, համաձայն չէ ԿԸՀ-ի որոշման հետ, քանի որ նրա կարծիքով, չգրանցելու համար կարող է հիմք ծառայել միայն ստորագրահավաքի օրենսդրական կարգի խախտումը, իսկ այդպիսի բան չի հայտնաբերվել:

Այսպիսով, փետրվարի 18-ի դրությամբ, նախագահական մրցավազքը կշարունակի 19 թեկնածու, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: