Թուրքիայի Հոպա քաղաքում 2011-ի մայիսի 31-ին Էրդողանի դեմ իրականացված բողոքի ցույցի ընթացքում ոստիկանների կողմից կիրառած գազի հետեւանքով ուսուցիչ Մեթին Լոքումջուի մահվան եւ ցույցի մասնակիցներին երկար ժամանակով կալանքի տակ պահելու հետ կապված  բողոքը 400 փաստաբանների կողմից տեղափոխվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Firat գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում 400 փաստաբաններ կազմում են զեկույց, որտեղ նշված է Մեթին Լոքումջուի մահը եւ Հոպայում 17 եւ Անկարայում՝ 22 անձանց դեմ դատական գործընթացները։

Զեկույցը կազմող 400 փաստաբաններից  Մերիչ Էյուբեյօղլուն նշել է, թե իրենք զեկույցում ներկայացնելու են իրավախախտումների լուրջ փաստեր։

Նշենք, որ 2011-ի մայիսի 31-ին նախընտրական արշավի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Հոպա քաղաք, որտեղ նրա դեմ բողոքի դուրս եկած քաղաքացիների դեմ ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել եւ ձերբակալել տասնյակ անձանց «ահաբեկչական կառույցի անդամ» լինելու մեղադրանքով։