«Երկրապահ» կամավորական միության ղեկավար է ընտրվել ղարաբաղյան պատերազմի մասնակից, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:

Մանվել Գրիգորյանը Լեռնային Ղարաբաղում 1990-ական թվականներին կամավորական ջոկատների ձեւավորման մասնակիցներից է, նա ղեկավարել է Էջմիածնի կամավորական ջոկատը:

1999 թ.-ի դեկտեմբերին` Հայաստանի վարչապետ, «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Վազգեն Սարգսյանի սպանությունից մեկ ամիս անց, Մանվել Գրիգորյանն ընտրվել է միության նոր ղեկավար եւ Վազգեն Սարգսյանին հռչակել ցմահ նախագահ:

«Երկրապահ» կամավորականների միությունը հիմնադրվել է 1993 թ.-ին: Ներկա պահին միության կազմում ընդգրկված է 10 հազար մարդ, ովքեր մեծամասամբ ղարաբաղյան պատերազմի վետերաններ են: