Հայ ժողովրդի հարյուրամյա պատմությունն ապացուցել է, որ ազգի գույնը կարող է եւ կկռվի: Այս մասին, այսօր` փետրվարի 18-ին, «Երկրապահ» կամավորականների միության 9-րդ համագումարին հայտարարել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: 

«Մենք` պատմաբաններս, Նժդեհի պատգամների համաձայն,  հասարակության մեջ առավելություն ունենք: Մեզ մեծագույն առաքելություն է տրված սեփական ժողովրդի պատմությունը, տարեգրությունը կերտելու:  Այն, ինչ տեղի ունեցավ մեր ժողովրդի հետ 20 տարի առաջ, մենք երբեմն գնահատում ենք միայն տեղային իմաստով` չկապելով այն մեր 5-հազարամյա պատմության հետ: Տեղի է ունեցել պատմական անդառնալի իրադարձություն,  որը կրկին ընդգծեց մեր պատմության դերն աշխարհում:

Հայերն ունեցել են փառահեղ պետականություններ, իսկ երբ իրենք են սուր ճոճել, մտածել են միայն ծովից ծով պետության մասին:

Սակայն 11-րդ դարի երկրորդ կեսից, մի զավթիչից մյուսին անցնելով, ժողովրդի կերպարն սկսել է փոխվել:  Մենք, լինելով պայքարի եւ պատվախնդրության ազգ, սկսեցինք ընկնել օտար ափեր: Եկավ 19-րդ դարի վերջը, այլեւս այդպես ապրել հնարավոր չէր: 

Այն ժամանակ ֆիդայիների շրջանում վեճ էր գնում` ով պետք է պատերազմի:  Չէ որ հարյուրավոր տարիներ ուրիշի տիրապետության տակ գտնվող ժողովրդի ոգին կոտրված էր: Սակայն գոյություն ունի ազգի գույն, որոշեցին ֆիդայիները: Նա էլ պետք է պայքարի: Եւ նա էլ որակ ստեղծեց:

Մենք այդ արդյունքը չենք պահել: Սակայն առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ արդեն խոսում էին ազգային բանակի մասին, որի մասերը մեզ համար անկախություն ստեղծեցին:

Հայրենական մեծ պատերազմի հաղթական Թամանյան դիվիզիան արմատներով հասնում է մինչեւ ֆիդայական շարժում եւ Հայաստանի առաջին անկախ բանակ: Ֆիդայական շարժումից ուղիղ 40 տարի անց պատմությունը մեր առաջ նորից երկընտրանք դրեց` ով պետք է պայքարի:  Եւ կարծում եմ` մեզանից յուրաքանչյուրը հարցրեց իրեն` ինչու ես: Եւ ձեզ էլ են հարցրել` ինչու հենց դուք պետք է պատերազմեք: Սակայն ազգի գույնը հաղթեց, եւ մենք հայրենի երկրում հասանք մեր անկախությանը, ստեղծեցինք հաղթանակող բանակ: 

Հարգելի հայրենասերներ: Ցանկանում եմ, որ երբեւէ դուք «Երկրապահ» հայրենիքի պաշտպաններից դառնաք  «Երկրապահ» պատմական հայրենիքի պաշտպաններ», – ավելացրել է պատմաբանը: