Ոստիկանության Երեւանի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանները, փետրվարի 17-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու մոտից Կենտրոնականի բաժին են տարել 17-ամյա Մուրադ Խ.-ին, 16-ամյա Գրիգոր Բ.-ին, 17-ամյա Սերյոժա Ա.-ին եւ 15-ամյա Սերգեյ Ե.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նշված վայրում Մուրադ Խ.-ն, Գրիգոր Բ.-ն եւ Սերյոժա Ա.-ն վիճաբանել են Սերգեյ Ե.-ի հետ եւ ձեռքերով ու ոտքերով ծեծի ենթարկել նրան:
Դեպքի վայրից ոստիկանները հայտնաբերել են դանակի շեղբ` 9 սմ երկարությամբ, իսկ Սերյոժա Ա.-ի մոտից՝ գրիչանման ծակող գործիք:
Նշանակվել են դատաբժշկական եւ դատատեխնիկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:




























