«Սատար ենք կանգնելու Սերժ Սարգսյանին, պետք լինի` կգնանք կմեռնենք նրա հրամանով», - այսօր` փետրվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը` ԵԿՄ-ի 9-րդ համգումարից հետո: Ըստ Մ. Գրիգորյանի, այդպիսի նվիրումը կախված չէ նախագահի կուսակցական պատկանելիությունից:

«Բա մեր մարտական ընկերոջը մենք սատար չկանգնե՞նք, անկախ նրանից, թե որ կուսակցությունից կլինի:

ՀՀԿ-ի մասին ոչ մի բան չհնչեց: Բայց «Երկրապահը» չի կարող հակաիշխանական լինել», - ասաց Գիգորյանը` հավելելով, որ համագումարին հրավիրվել են արցախյան պատերազմի մասնակիցները, այլ ոչ թե կուսակցական ներկաացուցիչներ:

Հիշեցնենք, որ ԵԿՄ համագումարի ընթացքում Մ. Գրիգորյանը կոչ արեց երկրապահներին մասնակցել բոլոր ընտրություներին, որից հետո իր զորակցությունը հայտնեց Սերժ Սարգսյանին`որպես երկրի նախագահ:

«Մենք հրավիրել ենք մարտական ընկերներին, ՀՀԿ-ն էստեղ կապ չունի», - ասաց նա:

Հարցին թե ինչո՞ւ համագումարին չէին ներկայացել ընդդիմադիր երկրապահներից Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը եւ Գագիկ Ջհանգիրյանը, Մանվել Գրիգորյանը խորհուրդ տվեց հենց իրենց էլ հարցնել այդ մասին: «Իրանց հարցրեք, թե ինչի իրանք չկային, էդ իրանց խնդիրն ա», - ասաց գեներալ Գրիգորյանը: