ԱՄՆ եկամուտները Վենեսուելայի նավթի վաճառքից մի քանի անգամ գերազանցել են Բոլիվարյան Հանրապետության դեմ ռազմական գործողության ծախսերը։ Այսպիսի հավաստիացմամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Առաջին շաբաթվա ընթացքում մենք ստացանք 100 միլիոն բարել նավթ։ Դա ավելի քան ծածկեց ողջ հարձակման ծախսերը. ըստ էության, մենք վաստակեցինք հարձակման արժեքից 4-5 անգամ ավելի»,- ասել է նա Fox News հեռուստաալիքի հարցազրույցում։
Հունվարի 3-ին ԱՄՆ-ը գրոհեց Վենեսուելայի քաղաքացիական և ռազմական թիրախները՝ գերի վերցնելով և երկրից դուրս հանելով նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին։ Հունվարի 5-ին նրանք կանգնեցին Նյու Յորքի Հարավային օկրուգի դաշնային դատարանի առջեւ։ Նրանք մեղադրվում են թմրանյութերի ապօրինի շրջանառությանը ներգրավվածության մեջ։ Մադուրոն և նրա կինը չեն ընդունել իրենց մեղքը։ Դելսի Ռոդրիգեսը, որը Մադուրոյի օրոք զբաղեցնում էր գործադիր փոխնախագահի պաշտոնը, Վենեսուելայի պետության ղեկավարի պաշտոնակատարն է։





























