Ռումինիայի Հունեդոարա շրջանում գտնվող նախկին ռազմական բազան վերածվել է զվարճանքի այգու, որը այցելուներին հնարավորություն է տալիս գիշերել տանկի կամ զրահափոխադրիչի մեջ։
Պարբերականը նշում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ռումինական Օրաստիե քաղաքում տեղակայված էր ռազմական բազա՝ Եվրոպայի երկրորդ խոշորագույն զինամթերքի գործարանով։ Պատերազմից հետո բազան շարունակել է գործել, իսկ կոմունիստական ռեժիմի անկումից հետո որոշվել է պահպանել տարածքը որպես «Արսենալ» զվարճանքի այգի։
Այսօր զբոսաշրջիկները կարող են այցելել բացօթյա ռազմական թանգարան, զվարճանքի այգի և հյուրանոցային համալիր։ Սենյակների գները սկսվում են 70 դոլարից մեկ գիշերվա համար։




























