Յոգուրտն այն կաթնամթերքներից է, որ սիրված է տարիքային բոլոր խմբերի կողմից։ Այն հաճույքով վայելում են օրվա ցանկացած պահին, հատկապես՝ առավոտյան կամ միջօրեին։
Գիտականորեն ապացուցված է՝ յոգուրտները, որոնք պատրաստված են անարատ, Ա կարգի կաթից և բնական մրգերից, ունեն ավելի բարձր սննդային արժեք, հարուստ են սպիտակուցներով, կալցիումով, կալիումով, այլ վիտամիններով՝ ֆոսֆոր, վիտամին A, B2, B12 և այլն։
Սակայն ինչպե՞ս ընտրել հենց այն յոգուրտները, որոնք կլինեն առողջարար, չեն պարունակի համի և հոտի հավելումներ և կայունացուցիչներ։

Օրինակ, տեղական բրենդների շարքում Երեմյան կաթնամթերքն առաջարկում է Սերմից՝ սեղան հայեցակարգով գործող ՀՀ-ում ամենամեծ սեփական ֆերմայի կաթից պատրաստված ըմպելի և ուտելու յոգուրտներ բնական մրգերով՝ ելակ, ազնվամորի, չիչխան, թուզ, դեղձ, արքայախնձոր, բալ, ինչպես նաև դասական և հունական՝ առանց շաքարի։ Այս յոգուրտները վիտամինների և բարձր սպիտակուցի մեծ աղբյուր են։
Ի դեպ, տվյալ ապրանքանիշի չիչխանի յոգուրտները գրանցված են որպես գյուտ՝ եզակի Հայաստանում և աշխարհում։
Իրական մրգերն ու հատապտուղներն այս յոգուրտների համի բանալիներից են՝ առանց արհեստական գունանյութերի, հավելումների, սինթետիկ քաղցրացուցիչների, կոնսերվանտների կամ կայունացուցիչների։

Երեմյան յոգուրտների հիմքը բացառապես անարատ, Ա կարգի կաթն է՝ ստացված Լոռու մարզի Տաշիր համայնքում տեղակայաված ֆերմայի մաքրացեղ կովերից՝ ամբողջապես փակ շղթայով և առանց մարդկային միջամտության, ինչը պահպանում է կաթի բացարձակ որակն ու անարատ բաղադրությունը։ Կաթը լաբորատոր հետազոտություններ է անցնում, վերամշակվում և յոգուրտի է վերածվում ընկերության գործարանում, որը եզակի է Հայաստանում սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկացմամբ՝ FSSC 22000-ով։
Բարձրակարգ կաթի և բնական մրգերի համադրությունն է ձևավորում իրական յոգուրտի արժեքը․ այն բարելավում է մարսողությունը և նպաստում աղիքների առողջությանը։ Առավոտյան մեկ շիշ ըմպելի յոգուրտը ապահովում է էներգիայի և հագեցվածության հաճելի զգացողություն՝ դառնալով առողջ ընտրություն երեխաների և երիտասարդների նախաճաշի կամ դպրոցում ու համալսարանում փոքրիկ միջուտեստի համար։ Դասական և հունական տարբերակները կատարյալ են մարզիկների և մարզվողների համար։

Բանաձևը պարզ է․ անարատ կաթ + մրգային մանրաթել = ավելի երկարատև հագեցվածություն և իրական էներգիա։
Մրգային յոգուրտների հավասարակշռված բաղադրությունը և բնական մրգերը ապահովում են մեղմ, հաճելի քաղցրություն:
Ի վերջո, սպառողը գործ ունի նաև հստակ և ճշգրիտ պիտակի, ինչպես նաև վստահելի արտադրողի հետ։ Հատկապես պիտանելիության կարճ ժամկետը վկայում է բնականության մասին, քանի որ առանց հավելումների և կայունացուցիչների պատրաստված անարատ կաթնամթերքը հնարավոր չէ պահպանել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ շարունակ։
Յոգուրտների մասին ապացուցված փաստերն ու մարդու երկարակեցությունը
Կան բազմաթիվ ապացույցներ, որոնք փաստում են՝ բնական յոգուրտները նպաստում են այնպիսի հիվանդությունների կանխմանը, ինչպիսիք են՝ օստեոպորոզը, շաքարախտը, սրտանոթային, աղիքային և իմունային հիվանդությունները։

Կարծիք կա, որ յոգուրտի առաջին տեսակները հայտնաբերվել են մ.թ.ա. մոտ 5000-10000 թվականներին՝ կաթնատուների ընտելացման ժամանակ, երբ Մերձավոր Արևելքում հովիվները կաթը տեղափոխում էին պարկերով։ Հատկանշական է, որ Աստվածաշնչում Աբրահամն իր երկարակեցությունը պայմանավորում է յոգուրտի օգտագործմամբ, իսկ վաղ շրջանի հայտնի գիտնականներից Հիպոկրատը կաթնամթերքի այս տեսակը համարում էր բուժիչ և խորհուրդ տալիս այն ստամոքսի և աղիների խանգարումների դեպքում:
Կաթնաթթվային մանրէները, որոնք մինչ օրս օգտագործվում են յոգուրտների արտադրությունում, գիտականորեն հայտնաբերվել են բուլղարացի բժիշկ Ստամեն Գրիգորովի կողմից 1905 թվականին:

Գրիգորովի հայտնագործությունների հիման վրա Իլյա Մեչնիկովը՝ Փարիզի Պաստերի ինստիտուտի Նոբելյան մրցանակակիր գիտնականը, 1909 թվականին առաջ քաշեց մի տեսություն, համաձայն որի՝ յոգուրտում պարունակվող լակտոբասիլները նպաստում են բուլղարացի գյուղացիների երկարակեցությանը։
Նրա տեսության համաձայն՝ կաթնաթթվային մանրէները կարող են փոխարինել աղիքներում առկա տոքսիններ արտադրող մանրէներին՝ նպաստելով օրգանիզմի ընդհանուր առողջացմանը և կյանքի տևողության երկարացմանը։

Որտե՞ղ գտնել առողջարար յոգուրտներ
Երեմյան կաթնամթերքի բնական յոգուրտները և ամբողջ տեսականին հասանելի են Երևանում, Վաղարշապատում, Արմավիրում, Արտաշատում և այլ քաղաքներում։





























