Չնայած Մերձավոր Արևելքում պատերազմին՝ ՆԱՏՕ-ն շարունակում է Կիևին ռազմական օգնություն տրամադրել, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«ՆԱՏՕ-ն իսկապես համակարգում է բոլոր օգնությունները, վարժանքները և զենքի մատակարարումները, ինչպես նաև քաղում է բոլոր դասերը և ապահովում, որ այս տեղեկատվությունը փոխանցվի դաշինքի շրջանակում»,- DW-ի հարցին ի պատասխան հայտարարել է նա։ Ընդսմին, գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն իրեն հակամարտության կողմ չի համարում։
Հարցին՝ արդյոք այդ մակարդակի ներգրավվածությունը նշանակո՞ւմ է Ուկրաինայի փաստացի ընդգրկում դաշինքի պաշտպանական համակարգում՝ առանց պաշտոնական անդամակցության, Ռյուտեն խուսափել է հարցից. «Ես չէի ցանկանա որևէ հստակ սահմանում տալ դրա վերաբերյալ»։ Նա միաժ-ամանակ կրկնել է, որ Ուկրաինան «ունի ճանապարհ դեպի ՆԱՏՕ», սակայն խոստովանել է, որ անդամակցությունը «ներկայում չի քննարկվում»։



























