Reuters–ը հայտնել է, որ Ֆլորիդայի Փալմ Բիչի օդանավակայանը վերանվանվելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին։
«Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը երկուշաբթի օրը ստորագրել է Փալմ Բիչի միջազգային օդանավակայանը Դոնալդ Թրամփի պատվին վերանվանելու մասին օրենքը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ սա վերջին փաստաթուղթն է այն փաստաթղթերի շարքում, որոնք շենքերը, հաստատությունները, կառավարական ծրագրերը և զենքերը անվանակոչում են ամերիկացի առաջնորդի անունով։





























