Իրանը, իբր, երկու անգամ փորձել է սպանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Տեսեք, եթե հիշում եք, թե ինչ էր տեղի ունեցել պատերազմից առաջ, Իրանը Մերձավոր Արևելքում և աշխարհում գլխավոր բռնապետն էր։ Այն պետական ահաբեկչության գլխավոր հովանավորն էր բազմաթիվ մայրցամաքներում, այդ թվում՝ Արևմտյան կիսագնդում, այդ թվում՝ Վենեսուելայի և այլ երկրների հետ միասին», - հայտարարել է Նեթանյահուն։
Նա պնդել է, որ «հազարավորներ» են սպանվել և խեղվել Աֆղանստանում ինքնաշեն պայթուցիկ սարքերից։ Նա նաև նշել է, որ Իրանը «ռմբակոծել է» ԱՄՆ դեսպանատները։
Նեթանյահուն պնդում է, որ Իրանը երկու անգամ փորձել է սպանել նախագահ Դոնալդ Թրամփին և «դեռևս» ցանկանում է դա անել։





























