ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը հասել է նոր նվազագույնի. զուգահեռաբար նվազում է նաև Իրանի հետ պատերազմի կողմնակիցների թիվը։ Այս մասին գրում է The Hill պարբերականը՝ հղում անելով Մասաչուսեթսի համալսարանի անցկացրած հետազոտությանը։

Հարցման տվյալներով՝ հանրապետական նախագահի գործունեությանը հավանություն է տալիս քաղաքացիների ընդամենը 33%-ը, մինչդեռ 62%-ը դժգոհ է նրա վարած քաղաքականությունից։ Ընդ որում, հարցվածների 53%-ն իր «կտրուկ դժգոհությունն» է հայտնել երկրի ներկայիս քաղաքականության վերաբերյալ։

Պատկերը նույնն է նաև արտաքին քաղաքականության հարցում. ամերիկացիների միայն 29%-ն է սատարում Իրանի նկատմամբ նախագահի ձեռնարկած քայլերին, իսկ 63%-ը բացասական է արտահայտվել Մերձավոր Արևելքում նրա վարած քաղաքականության մասին։