Իրաքի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իրավապահները որոնում են ամերիկացի անկախ լրագրող Շելլի Քիթլսոնին։
Al Jazeera-ի փոխանցմամբ՝ լրագրողն առևանգվել է երեքշաբթի օրը՝ Բաղդադի հյուրանոցներից մեկի մոտակայքից։
ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտնել է, որ առևանգումից հետո բերման ենթարկված կասկածյալը կապեր ունի իրանամետ «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման հետ։
«Կանանց միջազգային մեդիա հիմնադրամի (IWMF) նախագահ Էլիզա Լիզ Մունյոսը հայտարարել է, որ կազմակերպությունը «խորապես անհանգստացած է» ամերիկացի լրագրողի առևանգմամբ։
Մունյոսն իր մտահոգությունն է հայտնել նաև Քիթլսոնի վիճակի վերաբերյալ՝ նշելով, որ նրա «գտնվելու վայրն ու պայմանները շարունակում են անհայտ մնալ»։ Իրաքի իշխանությունները փնտրում են առևանգողներին։շ
IWMF-ի տվյալներով՝ Քիթլսոնն ԱՄՆ քաղաքացի է, ում «համարձակ ռեպորտաժները լուսաբանել են Մերձավոր Արևելքի հակամարտության գոտիները» այնպիսի պարբերականների համար, ինչպիսիք են Al-Monitor-ը, Foreign Policy-ն, BBC-ն և Politico-ն։
«Նա արհեստավարժ լրագրող է, ով պարզապես կատարում է իր աշխատանքը՝ համաշխարհային հանրությանը ճշմարտությունը հասցնելու համար»,- ասել է Մունյոսը։





























