«Comex» բորսայում 2026 թվականի հունիսյան մատակարարմամբ ոսկու ֆյուչերսների արժեքը մեկ տրոյական ունցիայի համար գերազանցել է 4 750 դոլարը։ Ինչպես հաղորդում է «TASS»-ը՝ վկայակոչելով առևտրային հարթակի տվյալները, սա 2026 թվականի մարտի 19-ից ի վեր գրանցված առավելագույն ցուցանիշն է։
Այսօր առավոտյան ոսկու գինն աճել է 4,23%-ով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 4 750,5 դոլարի։
Ավելի ուշ ֆյուչերսների աճի տեմպը փոքր-ինչ դանդաղել է՝ կայունանալով 4 736,5 դոլարի մակարդակում (+3,93%)։




























