Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե իր իրանցի գործընկերը հրադադար է խնդրել։ Համապատասխան հայտարարությունը նա արել է Al Jazeera հեռուստաալիքին տված մեկնաբանության ընթացքում։
«Թրամփի հայտարարությունները, թե մենք խնդրել ենք հրադադար, սուտ են», — հայտարարել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը դիմել է ԱՄՆ վարչակազմին՝ հրադադար խնդրելով։





























