Չինական ընկերությունները օգտվել են սփոթային գների կտրուկ աճից և հեղուկացված բնական գազի ռեկորդային ծավալներ են վերավաճառել, քանի որ Չինաստանը բավարար քանակությամբ ներքին և խողովակաշարային գազ ունի՝ սեփական թուլացած պահանջարկը բավարարելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Սա կտրուկ հակասում է ասիական այլ երկրների իրավիճակին, որոնք փորձում են լրացնել Իրանի հետ պատերազմի պատճառով ընդհատված մատակարարումները։

Չինաստանը հեղուկացված բնական գազի աշխարհի խոշորագույն ներկրողն է, որը մարտին վերաբեռնել է 8-ից 10 խմբաքանակ, ինչը դարձել է պատմության մեջ ամենաբարձր ամսական ցուցանիշը։

Տարեսկզբից Չինաստանը ռեկորդային քանակով գազ է ներկրերլ։ 1,31 միլիոն մետրիկ տոննա հեղուկացված բնական գազ (ՀԲԳ)՝ 19 խմբաքանակ, որոնցից 10-ը մատակարարվել է Հարավային Կորեա, 5-ը՝ Թաիլանդ, իսկ մնացածը՝ Ճապոնիա, Հնդկաստան և Ֆիլիպիններ։

Համեմատության համար նշենք, որ Չինաստանը 2025 թվականին վերավաճառել է 0,82 մլն տոննա ՀԲԳ, իսկ 2023 թվականին՝ 0,98 մլն տոննա։