Հայաստանում օլիգարխներ չկան։ Այս մասին ապրիլի 2-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա գնահատմամբ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բելառուսամետ օլիգարխ է։ Նա համոզմունք է հայտնել, որ Ծառուկյանը օլիգարխ է Բելառուսում։ «Մյուսը օլիգարխ է Ռուսաստանում»,- նշել է Փաշինյանը՝ խոսելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի մասին։