Ադրբեջանի և Հնդկաստանի միջև Արտաքին գործերի նախարարությունների մակարդակով քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև համագործակցությունը տնտեսության և առևտրի, էներգետիկայի, զբոսաշրջության և կրթության ոլորտներում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բացի դրանից, կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները տարաձայնության առարկա ոլորտների վերաբերյալ և ընդգծել տվյալ ոլորտներում երկխոսության շարունակականության կարևորությունը։





























