Աղբյուրները հայտնում են Աբու Դաբիում և Դուբայում տեղի ունեցած պայթյունների մասին, հաղորդում է Fars-ը։
Գործակալությունը հայտնել է նաև, որ Emirates Aluminum Company-ն հայտարարել է, որ Խալիֆայի շրջանում գտնվող իր գործարանը լրջագույն վնասներ է կրել, և Իրանի հարձակումների պատճառով արտադրությունը դադարեցվել է։
Ըստ գնահատականների՝ արտադրության լիարժեք վերականգնման համար 12 ամիս կպահանջվի։





























