Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարություն է տարածել, որում հերքում է Ռիադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման մեջ իր մասնակցությունը, հաղորդում է Fars-ը:
«Ըստ «Wall Street Journal»-ի՝ հարձակում է իրականացվել Էր Ռիադում ԱՄՆ դեսպանատան վրա։ Մենք դատապարտում ենք այդ քայլը և հայտարարում, որ միջադեպը բացարձակապես որևէ կապ չունի իրանական զինված ուժերի հետ։ Հաշվի առնելով տարածաշրջանում սիոնիստ թշնամու ռազմավարությունը՝ կարելի է ասել, որ այս գործողությունը միանշանակ սիոնիստների ձեռքի գործն է», — ընդգծվում է ԻՀՊԿ հայտարարության մեջ։
Ինչպես նշել են Կորպուսում, Իրանի զինված ուժերի նպատակները նախապես հստակ ուրվագծված են եղել և հարևան ու մուսուլմանական երկրներին անհրաժեշտ նախազգուշացումներ են տրվել տարածաշրջանում Իսրայելի դիվերսիոն գործունեության վերաբերյալ։
«Արևմտյան Ասիայի երկրների համար չափազանց կարևոր է զգոնություն ցուցաբերել ամերիկա-սիոնիստական շարժման քայքայիչ գործունեության նկատմամբ, քանի որ այն ուղղված է տարածաշրջանի ապակայունացմանն ու կործանմանը», - ասված է Իրանի ԻՀՊԿ հաղորդագրության մեջ:





























