ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի «պարանոյա» ունի, որ իր պաշտոնը կարող է զբաղեցնել ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը, ինչն էլ ի վերջո հանգեցրել է բանակի բարձրաստիճան գեներալի պաշտոնանկությանը։ Այս մասին հայտնում է The New York Post-ը՝ հղում անելով վարչակազմի նախկին և ներկա պաշտոնյաներին։
Հինգշաբթի օրը՝ Իրանի դեմ պատերազմի թեժ պահին, Հեգսեթը պահանջել է բանակի շտաբի պետ Ռենդի Ջորջի հրաժարականը և հրապարակայնորեն չի նշել դրա պատճառները։
«Այս ամենի պատճառը Փիթի ինքնավստահության պակասն ու Signalgate-ից հետո ի հայտ եկած կասկածամտությունն են։ Ցավոք, իմերձավոր օգնականներից մի քանիսը, որոնք պետք է փորձեին հանդարտեցնել մթնոլորտը, ավելի են սրում իրավիճակը»,— նշել է պաշտոնյան՝ հիշեցնելով 2025-ի մարտին Հեգսեթի և ազգային անվտանգության ներկայացուցիչների մասնակցությամբ խմբային չաթի մասին, որտեղ անզգուշաբար հայտնվել էր նաև մի լրագրող։
Իրականացվող «զտումների» շրջանականում պաշտոնանկ են արվել նաև բանակի ևս երկու բարձրաստիճան զինվորականներ՝ Ցամաքային զորքերի վերափոխման և կադրերի պատրաստման հրամանատարության գեներալ Դեյվիդ Հոդնը և բանակային կապելլանների կորպուսի գեներալ-մայոր Ուիլյամ Գրինը։ Նախարարությունն այս ամեն վերաբերյալ ասել է, թե «եկել է ղեկավարությունը փոխելու ժամանակը»։
«Հեգսեթը լուրջ հակասություններ ունի Դրիսկոլի հետ։ Սակայն Սպիտակ տնից նրան հասկացրել են, որ հենց հիմա նա չի կարող աշխատանքից ազատել Դրիսկոլին»,— հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրը։
«Հեգսեթը չափազանց անհանգստացած է իր հնարավոր պաշտոնանկությամբ և գիտակցում է, որ Դրիսկոլն իր պաշտոնի հիմնական թեկնածուներից մեկն է։ Այդ պատճառով Փիթը թիրախավորում է բոլոր նրանց, ում համարում է Դրիսկոլի մերձավորները։ Սա այդ ամենի ամենաթարմ ու տպավորիչ օրինակն է»,- հավելել է նա։
Դրիսկոլը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մտերիմ ընկերն է, ում հետ նրանք միասին սովորել են Յեյլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ Իրաքի պատերազմին մասնակցելուց հետո։ Անցյալ ամառ նշվել է, որ նա կարող է դառնալ Հեգսեթի իրավահաջարդը։ Անցյալ Դրիսկոլը դարձել է Ուկրաինայի հարցով բանակցող՝ ինչից հետո Պենտագոնի ղեկավարի կասկածներն էլ ավելի են ուժեղացել։
Պարբերականի կարծիքով՝ Հեգսեթի «մտավախություններն» անհիմն չեն, քանի որ նախորդ տարի Թրամփը հրապարակայնորեն գովել էր Դրիսկոլի աշխատանքը։
Թրամփի երկու վարչակազմերի օրոք ազգային անվտանգության մարմիններում ծառայած Ջոն Ուլիոթը, հայտնել է պարբերականին, որ Դրիսկոլն «իսկական պրոֆեսիոնալ է, և Հեգսեթը պարզապես չի հանդուրժում, երբ բանակի գեներալները հարգանք են դրսևորում Դրիսկոլի հանդեպ, որին նա արժանացել է իր ծառայության շնորհիվ»։





























