Վրացական կառավարամետ հեռուստաալիքները ազդարարել են «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման մասին։
Հանդիպումն Ալիևի Վրաստան կատարելիք այցի պաշտոնական ծրագրում չի ներառվել, հաղորդում է «Новости Грузия»-ն։
Հանդիպումը տեղի կունենա այսօր՝ բիզնես կենտրոնում. ժամը չի նշվում։





























