Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ներկա է գրող, հրապարակախոս, հասարակական ու քաղաքական գործիչ Զորի Բալայանի հոգեհանգստի արարողությունը։

Այստեղ են այցելել նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի այլ ղեկավարների ուղեկցությամբ։

Նշենք, որ քիչ առաջ այստեղ այցելեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այստեղ է նաև  ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նույն խմբակցությունից Լիլիթ Գալստյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 91 տարեկանում մահացել է Զորի Բալայանը:

Հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 8–ին, ժամը 13:00-ին նույն վայրից։