Fox News-ի հաղորդավար Բրետ Բայերը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է իրեն այսօր առավոտյան և ասել, որ «մոտենում է ժամը 20:00-ն», նկատի ունենալով այսօր երեկոյան Իրանի կամուրջներին և էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու սպառնալիքը։

«Նա ասաց, որ եթե բանակցությունները այսօր առաջ շարժվեն և ինչ-որ կոնկրետ բան լինի, դա կարող է փոխվել, բայց այս պահին նա չցանկացավ որևէ ռիսկի դիմել, բայց ասաց, որ ամեն ինչ առաջ է շարժվում մեր ունեցած ծրագրերի համաձայն», - ասաց հեռուստահաղորդավարը։