ԿՀՎ-ն ՝ «Ghost Murmur» («Ուրվականի շշուկ») անվամբ նոր ֆուտուրիստական գործիք է օգտագործել՝ հարավային Իրանում խոցված երկրորդ ամերիկացի օդաչուին հայտնաբերելու և փրկելու համար, գրում է The New York Post-ը։
Ըստ լրատվամիջոցրի հաղորդագրության՝ այդ գաղտնի տեխնոլոգիան հիմնված է հեռահար քվանտային մագնիսաչափության վրա՝ մարդու սրտի զարկերի էլեկտրամագնիսական մատնահետքը հայտնաբերելու և տվյալներն արհեստական բանականության ծրագրաշարի հետ համեմատելու համար՝ առանձնահատկությունը (signature) ֆոնային աղմուկից զատելու համար։
Հետախուզական գործակալությունն այդ գործիքն առաջին անգամ էր կիրառում դաշտային պայմաններում, և երկուշաբթի կեսօրին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատքլիֆը Սպիտակ տանն անցկացված ճեպազրույցի ժամանակ հիշեցրել են դրա մասին։
«Դա նույնն է, թե մարզադաշտում ձայն լսեք, չհաշված ակյնբմ, որ տվյալ դեպքում «մարզադաշտը» հազար քառակուսի մղոն անապատ է,- պարբերականին պատմել է ծրագրին ծանոթ աղբյուրը։ -Համապատասխան պայմաններում, եթե ձեր սիրտը տրոփում է, մենք կգտնենք ձեզ»։
Lockheed Martin-ի հետախուզական գործիքներին ծանոթ աղբյուրները լրատվամիջոցին հայտնել են, որ Ghost Murmur-ը մշակել է ավիատիեզերական հսկայի գաղտնի առաջադեմ հետազոտական ստորաբաժանումը՝ Skunk Works ընկերությունը։
Երկրորդ աղբյուրը հայտնել է, որ տեխնոլոգիան հաջողությամբ փորձարկվել է Black Hawk ուղղաթիռների վրա՝ F-35 կործանիչների վրա ապագայում հնարավոր օգտագործման համար։
Անհայտ կորած և վիրավորված զենքի համակարգերի գծով սպան թաքնվել է լեռան նեղ կիրճում, երբ նրա F-15-ը խոցվել է անցյալ շաբաթվա վերջին և երկու օր գոյատևել է անապատում, մինչ իրանական ուժերը ամերիկացուն որոնելիս սանրում էին տարածքը՝ նրա գլխին պարգևատրում խոսատանալով։
Ըստ աղբյուրի՝ համեմատաբար անապատային լանդշաֆտը իդեալական էր Ghost Whisper-ի առաջին գործառնական օգտագործման համար։
«Անվանումը միտումնավոր է ընտրվել։ Ghost Murmur-ը «(«շշուկ») սրտի ռիթմի կլինիկական եզրույթ է։ «Ghost»-ը նշանակում է գործնականում անհետացած անձի որոնում։ Դա ամենամաքուր միջավայրն էր, որը կարելի էր պատկերացնել՝ ցածր էլեկտրամագնիսական միջամտությամբ, մրցակցող մարդկային սիգնատուրների գրեթե լիակատար բացակայությամբ և գիշերը կենդանի մարմնի և անապատի մակերեսի միջև ջերմային հակադրությամբ, որը օպերատորներին հաստատման լրացուցիչ մակարդակ էր տալիս»,- պարզաբանել է աղբյուրը։





























