Մերձավոր Արևելքում հրադադարը կարող է հիմք դառնալ տարածաշրջանում պատերազմը դադարեցնելու բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Այս հրադադարը կարող է դառնալ պատերազմը վերջնականապես դադարեցնելու և տարածաշրջանում ագրեսիայի բացակայությունը երաշխավորելու բանակցությունների հիմքը»,- շեշտել է Իրանի նախագահը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում։ Հայտարարության տեքստը տեղադրվել է Իսլամական Հանրապետության նախագահի թելեգրամյան ալիքում։