Փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Սպիտակ տան ղեկավարի փեսան՝ Ջարեդ Քուշները, այս շաբաթավերջին կմեկնեն Իսլամաբադ՝ իրանական պատվիրակության հետ բանակցություններ վարելու համար: Դրա մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը:

«Ես կարող եմ հայտարարել, որ նախագահ [Դոնալդ Թրամփը] իր բանակցային թիմը՝ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի, հատուկ բանագնաց Ուիթքոֆի և պարոն Քուշների գլխավորությամբ, ուղարկում է Իսլամաբադ՝ այս շաբաթավերջին բանակցություններ վարելու համար,- ասել է նա: -Այդ բանակցությունների առաջին փուլը տեղի կունենա շաբաթ առավոտյան՝ տեղական ժամանակով: Մենք անհամբեր սպասում ենք այդ անձնական հանդիպումներին»,- հավելել է Լևիթը: