ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված հրադադարի լույսի ներքո, ՑԱԽԱԼ-ը հայտարարել է ապրիլի 9-ից երկրի բնակչության նկատմամբ գրեթե բոլոր սահմանափակումների վերացման մասին, որոնք կիրառվում էին փետրվարի 28-ից, երբ սկսվեց Իսլամական Հանրապետության հետ դիմակայությունը:

Ըստ ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայության հայտարարության՝ իրավիճակը գնահատելուց հետո որոշվել է, որ ապրիլի 9-ի առավոտից սկսած երկրի մեծ մասում թույլատրվելու են բոլոր՝ ներառյալ կրթական միջոցառումները։ Սակայն որոշ տարածքներում հանրային հավաքույթները կշարունակեն սահմանափակվել. կթույլատրվի առավելագույնը 1000 մասնակից։

Սահմանափակումների մեղմացումը չի տարածվի Իսրայելի հյուսիսային՝ Լիբանանին սահմանակից հատվածի վրա։ Այնտեղ խիստ սահմանափակումներ են մնում շարունակական հրետակոծությունների պատճառով, հայտնել է ՑԱԽԱԼ-ը։