Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումը, որի հետևանքով զոհվել է մոտ 100 մարդ, Իրանի և ԱՄՆ-ի միջև կնքված հրադադարի համաձայնագրի խախտում է։

«Լիբանանը նույնպես ընդգրկված է Իրանի և ԱՄՆ-ի միջև կնքված հրադադարի ռեժիմում։ Լիբանանի դեմ այսօրվա [իսրայելական] հանցագործություններն այդ համաձայնագրի ակնհայտ խախտում են»,- հայտարարել է արտգործնախարարությունն իր թելեգրամյան ալիքում։