Այսօր Իրանում ՀՕՊ աշխատանքի ակտիվություն է գրանցվել: Ըստ պետական ԻՐՆԱ լրատվական գործակալության՝ ՀՕՊ –ի գործարկման ձայները լսվել են մայրաքաղաք Թեհրանում, ինչպես նաև Ալբորզ նահանգի որոշ շրջաններում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ՀՕՊ համակարգերը թիրախավորում են անօդաչու թռչող սարքերը, սակայն դրանց արձակման վայրը դեռևս անհայտ է: Հնարավոր վնասների, անօդաչու թռչող սարքերի թիրախների և ՀՕՊ ակտիվության արդյունքների մասին մանրամասները պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հրապարակել, հաղորդում է Al Jazeera-ն:





























