Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ն բանակցությունների մեկնարկից առաջ արդեն խախտել է Իրանի 10 կետանոց առաջարկի երեք հիմնական կետ, ներառյալ՝ Լիբանանում հրադադարի խախտումը, անօդաչու թռչող սարքով Իրանի օդային տարածք ներթափանցելը և Իրանին ուրան հարստացնելու իրավունքից զրկելը։

«Ինչպես ԱՄՆ նախագահը հստակ նշել է, Իրանի 10 կետանոց առաջարկը «բանակցությունների համար գործունակ հիմք» է և այդ բանակցությունների հիմնարար շրջանակը։ Սակայն մինչ օրս այս առաջարկի երեք կետ խախտվել է»,- գրել է Ղալիբաֆը Х սոցիալական ցանում։

Ըստ նրա՝ խախտումների թվում են առաջարկի առաջին կետի չկատարումը, որը վերաբերում է Լիբանանում հրադադարին, Լար քաղաքում անօդաչու թռչող սարքով Իրանի օդային տարածք ներթափանցելը և Իրանին ուրան հարստացնելու իրավունքից զրկելը։

Ղալիբաֆը հավելել է, որ նման պայմաններում երկկողմանի հրադադարը կամ բանակցությունները նպատակահարմար չեն։