Երեւանի Ազատության պողոտա 12/1 հասցեում, փետրվարի 19-ին, գտնվող պուրակում  ապօրինի ծառահատում է իրականացվել:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղազննության արդյունքում պարզվել է, որ հատվել  6 կենսունակ ծառ, որոնցից 3-ը թույա ծառատեսակի ` կոճղի 10,12 եւ 13 սմ տրամագծերով, 1 հատ հացենի եւ 2 թեղի` կոճղի համապատասխանաբար 19, 15 եւ 11 սմ տրամագծերով:

Ապօրինի ծառահատման փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն եւ քաղաքապետարանը համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության  Երեւան քաղաքի բնապահպանության տեսչություն եւ ՀՀ  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժնին`համապատասխան ընթացք տալու համար: