Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր` փետրվարի 22-ին, ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին:

Դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով ԵԱՀԿ-ի գրասենյակի նորանշանակ ղեկավարին՝ գլխավոր դատախազը նրան հաջողություն է մաղթել իր նոր առաքելության մեջ: «ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի հետ ձեւավորվել են համագործակցության լավ ավանդույթներ եւ հուսով եմ դրանք կշարունակվեն ի շահ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման եւ մարդու իրավունքների պաշտպանության»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը:

Կողմերը  բարձր են գնահատել  համագործակցության մակարդակը եւ նախանշել համագործակցությունը զարգացնելու նոր ոլորտներ: