Ռուսաստանին և Չինաստանին միաժամանակ զսպելու անհրաժեշտությունը Միացյալ Նահանգներին կանգնեցրել է ճգնաժամի առջև։ Այս մասին Սենատի զինված ուժերի հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ռոբերտ Կադլեկը, ով համակարգում է միջուկային զսպման և քիմիական ու կենսաբանական պաշտպանության ոլորտները։

Նրա խոսքով՝ պատմության մեջ առաջին անգամ երկիրը կանգնած է միջուկային ներուժով համադրելի երկու պետությունների, ինչպես նաև աճող հնարավորություններ ունեցող տարածաշրջանային խաղացողների զսպման խնդրի առջև։ Նա ընդգծել է, որ խոսքը ոչ թե ապագայի հիպոթետիկ սպառնալիքի մասին է, այլ ընթացիկ ճգնաժամի։

Կադլեկը նաև նշել է, որ աշխարհն այսօր մտել է նոր ու շատ ավելի վտանգավոր փուլ։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակելու է աշխատել ՆԱՏՕ-ի գործընկերների հետ, որպեսզի միասին ուժեղացնեն դաշինքի միջուկային զսպման համակարգն ու այն ավելի վստահելի դարձնեն։