Տաջիկստանի երեք բանկեր հանվել են Եվրամիության պատժամիջոցների ցանկից։ Այս մասին տեղեկացրել է երկրի Ազգային բանկի մամուլի ծառայությունը։
Նրա տվյալներով՝ որոշումը կայացվել է տաջիկական կողմի եւ նրա եվրոպացի գործընկերների միջեւ բանակցություններից եւ նախկինում սահմանված սահմանափակումների վերանայումից հետո։
2026թ․ ապրիլի 23-ից ուժի մեջ մտած պատժամիջոցների 20-րդ փաթեթի շրջանակում Եվրահանձնաժողովը ցանկից հանել է երեք վարկային եւ ֆինանսական հաստատություններ՝ «Սպիտամեն Բանկը», «Դուշանբե Սիթի Բանկը» եւ «Կոմերցբանկը», որոնք նախկինում ներառված էին ԵՄ պատժամիջոցների 19-րդ փաթեթում։





























