Հայաստանի ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի նախկին քարտուղար Արսեն Բաբայանն, այսօր` փետրվարի 23-ին, նշանակվել է ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային հարաբերությունների եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետի պաշտոնում:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արսեն Բաբայանը հայտնեց, որ նշված ծառայությունը դատական դեպարտամենտի համակարգում սկսել է գործել այս տարվա հունվարի 1-ից եւ պետք է լուսաբանի Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահի եւ դատական դեպարտամենտի գործունեությունը եւ ապահովի զանգվածային լրատվության միջոցների ու դատական դեպարտամենտի համագործակցությունը:

«Ծառայությունը միաժամանակ իրականացնում է օտարերկրյա կազմակերպությունների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների միջեւ համագործակցության զարգացման անհրաժեշտ գործառույթներ»,- ասաց նա: